Իրանում քաղցկեղի դեմ դեղամիջոցների արտադրական ձեռնարկությանը հարված է հասցվել
Այսօր ԱՄՆ-ն ու Իսրայելն ավիահարվածի է ենթարկել Tofiq Darou դեղագործական ընկերությանը, հաղորդում է ԻՐՆԱ-ն։
Այդ ընկերությունը տարիներ շարունակ արտադրում և փորձարկում է քաղցկեղի և հազվագյուտ հիվանդությունների բուժման դեղամիջոցներ։
Նախօրեին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X սոցցանցում գրել է, որ իսրայելցի ռազմական հանցագործները բացահայտորեն և անամոթաբար ռմբակոծում են Իրանի դեղագործական ընկերությունները։


