Մահճակալից գցել, քարշ է տվել սենյակում. Երևանում մայրը բռնnւթյան է ենթարկել 3 տարեկան երեխային. բացառիկ մանրամասներ
Երևանում երեք տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։
ՔԿ-ից նշում են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է մերձավոր ազգականի զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից։
Դեպքի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում է նախաքննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 12-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանություն ահազանգ է ստացվել, ըստ որի՝ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը, գտնվելով հոգեկան անհավասարակշիռ վիճակում, բռնության է ենթարկել իր երեքամյա որդուն։ Ըստ հաղորդման՝ նա երեխային գցել է մահճակալից և քարշ տվել սենյակում։
Վնասվածքներ ստացած երեխան տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանության կողմից պարզվել է, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, իսկ նրան բռնության է ենթարկել 35-ամյա մայրը։


