Բուժաշխատողներին ահաբեկելով պարտադրում են ստորագրել իրենց տված թղթի տակ
Բժիշկ Գևորգ Գրիգորյանն ահազանգում է, որ պոլիկլինիկաներում բուժաշխատողներին պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ։
«Պոլիկլինիկաներում բուժաշխատողներին ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ՝ ԱՀԱԲԵԿԵԼՈՎ, որ հակառակ պարագայում իրենց հետ ունեցած պայմանագիրը կլուծարվի:
Նման նենգ գործելակերպն անընդունելի է և բերելու է առողջապահական ոլորտի կայունության խաթարմանը և հետընթացին»:


