Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel Zafira»-ն. կա 6 վիրավոր
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա – Վանաձոր – Տաշիր Մ3 ավտոճանապարհի 59 կմ հատվածում՝ Ափնա գյուղից դեպի Հարթավան գյուղ տանող ճանապարհին, բախվել են «Nissan X-Trail» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Ապարանի և Ծաղկահովիտի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են մի մասը «Ապարան», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սլավիկ Ուրուսյանն ու Արթուր Սահակյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է որ բախման հետևանքով ավտոմեքենանները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



