Մամուլ

Մետրոյում թոշակառուն 13-ամյա աղջկան հրել և գցել է ռելսերի վրա

Մի տարեց կին չարամտորեն երեխային մետրոյի գծերի վրա է հրել գցել։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում, որի մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանի գլխավոր քննչական վարչությունը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Տագանսկայա մետրոյի կայարանի հարթակում։ Քննիչների տվյալներով՝ 1961 թվականին ծնված կինը 13-ամյա աղջկան գծերի վրա է հրել չարամտորեն։

Զոհը ներկայումս գտնվում է հարազատների մոտ և վտանգ չի սպառնում։ Սակայն անչափահասի վիճակի մասին այլ տեղեկություններ չեն հրապարակվել։

Հանցագործության մեջ կասկածվող թոշակառուն ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 105-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչները մտադիր են դատարանին միջնորդություն ներկայացնել տարեց կնոջը կալանավորելու վերաբերյալ։