Սրանց «խաղաղությունը» նույնիսկ զինադադար չի, այլ՝ հայրենադադար. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«Դուք ինձ պատմեք Նիկոլի կերտած «խաղաղությունից», ես ձեզ Արցախն ու հանուն Հայրենիքի նահատակվածներին հիշեցնեմ։ Սա է իրականությունը, ողջ ճշմարտությունը։
Սրանց «խաղաղությունը» նույնիսկ զինադադար չի, այլ՝ հայրենադադար։
Իսկ երկնքում հզոր բանակը շարվեց ոչ թե այն Հայրենիքի համար, որն այսօր խոնարհվում է թշնամու առաջ, այլ այն Հայրենիքի, որը պիտի լինի անկախ, արժանապատիվ և ուժեղ։ Այդ օրը մենք չենք պատմի «Նիկոլի խաղաղության» մասին։ Այդ օրը մենք կխոսենք Ազատության խաղաղության մասին՝ այն խաղաղության, որի հիմքում մեր քաջորդիների արյունն է, հիշատակն է, ոչ թե ինչ-որ մեկի ոչինչ չարժեցող ստորագրությունը»։


