Ամուսնացող զույգն իրենց հյուրերի հետ հասել է եկեղեցի ու պարզել, որ ԱԱԾ-ն քահանային տարել է
Արագածոտնի թեմի գրեթե բոլոր եկեղեցիները երեկ փակ են եղել։ Պատկերացնում եք, հարսանիքից առաջ ամուսնացող զույգերը, նրանց ընտանքիի անդամները, հյուրերն ինչ ահռելի կազմակերպչական ու այլ աշխատանք են իրականացնում։
Ահա երեկ նման մի զույգ հյուրեի հետ հասել է եկեղեցի ու պարզել, որ ԱԱԾ-ն քահանային տարել է։ Զույգը իհարկե տխրել է, բայց արագ կողմնորոշվել է ու պսկադրությունն իրականացվել է այլ եկեղեցում։ Այս պատմությունը իր սոցիալական ցանցերում հրապարակել է Ռազմիկ անունով հանդիսավարը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է մեկ ամսով, իսկ Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով։