Ազատ խոսքՏեսանյութ

Դանակը ոսկորին ա հասել, 5 տարի ա՝ քաշքշում են ստեղից ընդեղ». անհետ կորածի հայր

Այս պահին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք շաբաթ օրը ևս ՊՆ վարչական համալիրի դիմաց ակցիա էին անցկացրել։

Անհետ կորածների ծնողները այսօր կրկին հավաքվել են ՊՆ վարչական համալիրի բակում և պահանջում են հանդիպում ԳՇ պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի հրամանատար Կամո Վարդանյանի հետ։

Ակցիային ընդառաջ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․

«ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ,
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրը հատուկ պահպանության ենթակա օբյեկտ է։

Հիշեցնում ենք, որ անվտանգության կանոնների պահպանման նպատակով վարչական համալիրի ներքին տարածքում կամ դրա ուղղությամբ տեխնիկական ցանկացած միջոցով տեսանկարահանում կամ ուղիղ հեռարձակում իրականացնելը հնարավոր է բացառապես պաշտպանության նախարարության տրամադրած համապատասխան թույլտվության դեպքում»։

Լրագողերի հետ զրուցել է անհետ կորած համարվող Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովաննես Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․