Զբոսաշրջային ավտոբուս է վթարի ենթարկվել. 15 մարդ տուժել է
Ալանիայում (Թուրքիա) զբոսաշրջային ավտոբուսը միկրոավտոբուսի է բախվել, 15 մարդ տուժել է։ Հայտնում է IHA գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան Կոնակլի շրջանում։
«Նախնական գնահատականներով՝ 15 մարդ է տուժել, նրանցից երկուսը ծանր վիճակում են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։