Անիմաստ է կողքիդ պահել մարդու, երբ միասին երջանիկ չեք, իսկ Գևորգի մեջ տեսել եմ այն հատկանիշները, որոնք ես կարևորում եմ տղամարդու մեջ․ Ռոմելա Սարգսյան
«Իմ բաժանությունն իմ ամուսնուց ոչ մի կապ չուներ իմ և Գևորգի հարաբերությունների հետ։ Գևորգի հետ հարաբերությունները եղել են պաշտոնական բաժանումից հետո», – Tete A Tete հաղորդման շրջանակներում ասել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանը:
Դերասանուհին անկեղծացել է, որ ամուսնալուծության որոշմանը շատ դժվար է եկել, քանի որ դրան նպաստում էր և՛ հասարակության կարծիքը, և՛ տարբեր պիտակավորումները, որոնք հնչում են կանանց հասցեին:
«Եկավ ժամանակ, որ ես հասկացա՝ անիմաստ է քո կողքին պահել մի մարդու, ում դու չես երջանկացնում ու ինքն էլ քեզ չի երջանկացնում: Իսկ Գևորգի հետ սկսվել են հարաբերությունները, որովհետև ես նրա մեջ տեսել եմ այն հատկանիշները, որոնք ես կարևորում եմ տղամարդու մեջ և սա որևէ կապ չունի իմ նախորդ հարաբերությունները լրացնելու հետ», – ասել է Ռոմելա Սարգսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում