Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի․ Հրանտ Թոխատյանը՝ Փաշինյանի մասին
Դերասան Հրանտ Թոխատյանը անդրադարձել է «Ցանկապատ» ներկայացման ավարտից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարություններիմ։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասել է․ «Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է»։
Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու հետևություն արել․ «Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, – նշել է Թոխատյանը՝ շեշտելով՝ ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա:
Հրանտ Թոխատյանը անդրադարձել է նաև«Ցանկապատը» ներկայացումը խմգագրելուն․ «Այ, եթե հիմա ցանկապատը, Աստված չանի, սկսեն փոփոխության ենթարկել, այ դա կլինի, իսկապես, խայտառակություն, թեև ես հույս ունեմ, որ նման բան տեղի չի ունենան։ Թող հավաքի դերասանների խումբ ու բեմադրություններով զբաղվի:
Թող ինքը բեմադրի այնպես, ոնց ինքը գտնում է ճիշտ: Այդ ժամանակ հանդիսատեսն արդեն ընտրության բան կունենա՝ կգնա կնայի Փաշինյանի «Ցանկապատը», թե ոչ»,- հավելել է դերասանը։