Արդեն 50 օր է, ինչ ես չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին. Տաթևիկ Կարապետյան
«Արդեն 50 օր է, ինչ ես չեմ կարողանում գրկել հայրիկիս, իմ երեխաներն էլ՝ իրենց պապիկին։
Ամեն ինչ այն մեղադրանքի պատճառով, որում ո՛չ ճշմարտություն կա, ո՛չ էլ պատիվ, միայն ուրիշի մտադրությունների ստվեր»։
Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է գործարար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը։
«Ճշմարտությունը, իհարկե, պետք է պաշտպանել։ Բայց նույնիսկ առանց պաշտպանության, նա ինքնին մնում է և պարզապես սպասում է իր ժամին:
Եվ այդ ժամը կգա»,- նշել է կալանավորված գործարարի դուստրը։