«Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել» Ավետ Բարսեղյան
Ավետ Բարսեղյանն իր իրնստագրամի էջում կատարել է հետևյալ գրառումը
«Հեղափոխությունը դպրոցական մատյան չէ, որ ներկա կամ բացակա ստանաս։
Գնացք չէ, որից ուշանաս կամ շուտ նստես։
Հեղափոխությունը քննություն է
Հոգու
Տեսակի
Ընկերության
Խոսքի ու լռության
Հավատքի ու մտքի։
Հայրենիքի հետ ՍելՖի անել անհնար է։
Նա ինքն է ընտրում Դեմքերին, ովքեր անցնում են Ժամանակի փորձությունը։
Մեկնաբանություն գրելը երբեք չի դառնա Մասնագիտություն։
Ու էլի Մեծն Ժամանակն է որոշելու Ում անունները, Որ Էջում
և Ինչ տառերով գրի…
Աստված, աղոթիր Մեզ համար։
Սեր, վերադարձիր Հայաստան, քո անունից Ատելությունն Է Փորձում խոսել….»