Մամուլ

Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել».Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արմեն Աշոտյանը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան իր էջում․

«Քաղաքական վերջին իրադարձությունների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ,

 «Սիրո և համերաշության» հասարակությունը չի կարելի փոխակերպել «ատելության և թշնամանքի» հասարակության:

Չի կարելի այլախոհությունը պիտակավորել որպես ազգային դավաճանություն:

Չի կարելի պաշտոններ խոստանալ և պատգամավորներին «զախոդվել» ու ասել, որ քաղաքական առևտրով չեք զբաղվում:

Չի կարելի ազդարարել ազատության մասին՝ ու ճնշել մնացածի ազատությունը:

Չի կարելի խոսել արդարությունից, երբ գործիքակազմդ սկսում է չտարբերվել հեղափոխական տեռորի գործիքակազմից:

Չի կարելի բանակցություններից խոսել, իսկ իրականում կազմակերպել դեբատների ձևաչափ:

Սև ցուցակներ, հետո երևի անցանկալիների ցուցակներ, հետո երևի գնդակահարման ցուցակներ, հետո երևի սննդամթերքի բաշխման ցուցակներ… Այս ճանապարհը տանում է ոչ թե ՀՀԿհեռացիր-ին այլ Պետությունվերացիր-ին:

Պետք չէ սևացնել ոչ Նիկոլին, ոչ էլ Կարապետյանին, ոչ էլ որևէ մեկին: Դիպլոմը vs Գազպրոմը շատ թույլ փաստարկներ են:

Հայաստանին ոչ թե կոմպրոմատների պատերազմ է պետք, այլ հետագա զարգացման ծրագրերի մրցակցություն, ոչ թե հոխորտալ է պետք, այլ լսելու ունակություն ունենալ, ոչ թե զագցմունք է պետք, այլ բանականություն:

Մինչև մայիսի մեկի ԱԺ հատուկ նիստը դեռ կա «ոսկե պատուհան»:

Երբ մտնում ես փակուղի, ապա կես քայլ հետ գնալը նահանջ չէ, այլ թունելի վերջում լույս տեսնելու շանս»:

Կիսվել