Ձերբակալվել է Սպիտակցի Հայկոյի որդին
Իշխանությունը զավթելու մեղադրանքով ձերբակալվել է Հրաչ Ղևոնդյանը: Նման հայտարարություն են տարածել փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։
«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,-նշել են փաստաբանները։
Նշենք, որ Հրաչը հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին է։