Մամուլ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Վարչապետ Փաշինյանը Թեհրանում կմասնակցի պաշտոնական միջոցառմանը հարգանքի տուրք մատուցելու և ցավակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդուլլահյանի և մյուս զոհերի հիշատակին։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները զոհվել են անցած կիրակի ուղղաթիռի վթարի հետևանքով։

Կիսվել էջում