Շոու-բիզնեսՏեսանյութ

«Coma club»-ը չի բացվի. Անհավանական վատություն արեցին մի ամբողջ թիմի. Գարիկ Պապոյան

Երաժիշտ, դերասան Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ասում է, որ «Coma club»-ը չի բացվի։

«Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ այսքան պատրաստության, այսքան ոգևորվածության ու այսքան աշխատանքներից հետո «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորում Տեղական ինքնակառավարման մարմինները որոշել են, որ ճանապարհները քանդելու ճիշտ ժամանակը Ծաղկաձորի տուրիստական սեզոնն է:

«Coma club»-ը եղել է երազանք, որը պիտի նոր աննախադեպ մշակութային շունչ հաղորդեր Ծաղկաձոր քաղաքին՝ ստեղծելով նոր երաժշտական «ուիքենդային» մշակույթ: 

«Coma club»-ը ունի տասնյակ աշխատողներ՝ ամեն մեկը 3-4 հոգանոց ընտանիքի մատակարարներ, ու այն, ինչը որ քաղաքապետարանն արեց բացումից օրեր առաջ, չանելով դա գարնան պասիվ շրջանում, ես համարում եմ կուրորտային տարածաշրջանի կառավարման նրբություններին տոտալ չտիրապետել:

Սա մեր համար հսկայական ներդրում էր՝ լավ մարդկանց ու տաղանդավոր արտիստների հսկայական հոսք դեպի Ծաղկաձոր քաղաք, բայց մենք խոստացված ասֆալտապատման փոխարեն բացվելուց օրեր առաջ ունենք այս պատասխանը: Անհավանական վատություն արեցին մի ամբողջ թիմի, ովքեր իրենց քաղաքից եկել էին Ծաղկաձորին օգուտ տալու»: 

Կիսվել էջում