Բարի, կամեցող տղա էր․ երեկ սպանված 17-ամյա քոլեջի ուսանողը՝ Ռաֆոն (ֆոտո)
Bavnews.am-ի տեղեկություններով` դաժանաբար սպանված 17-ամյա երիտասարդը Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Վերջինս` Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող էր։
Մեզ հետ զրույցում նրա ընկերները նշեցին, որ Ռաֆոն բարի, կամեցող տղա էր։
Նշենք, որ 2024 թվականի մարտի 12-ին մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան:
Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:
Ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում 3 անձ հայտնաբերվել են Սիսիանում։ Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։