Մամուլ

Քոլեջի 18-ամյա ուսանողի սպանության մասնակիցներին բերման են ենթարկել (Տեսանյութ)

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանների փայլուն օպերացիայի արդյունքում ոչ միայն ճիվաղը, այլ նաև ծեծկռտուքին մասնակցած ևս 2 ստահակների են հայտնաբերել Սիսիանում։

Թե ո՞ւր էին մեկնում և որտե՞ղ էին թաքնվելու նրանք, այդպես էլ չհասցրեցին, քանի որ ոստիկանությունը բավականին օպերատիվ ու գրագետ գործեց։

Նշված անձինք երեկ ձեռնաշղթայված ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հսկողությամբ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ  տեղափոխվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նշված անձինք ներկայացվեցին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանություն կատարողը մի քանի անգամ է դանակով հարվածել իր զոհին, անգամ երբ նա վիրավոր ընկած է եղել գետնին, տականքը ասել է, թե պետք է կոկորդը կտրի ու կտրել է։

Այդպես էին նշում վիճաբանությանը ականատես եղած մի քանի վկաներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վաղը քննչական բաժինը դիմելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը բավարարի քննիչի միջնորդությունը՝ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառվի։

Կիսվել էջում