Մամուլ

Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել. ԱԺ պատգամավոր

Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել. ԱԺ պատգամավոր

ԱԺ ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ, հարգելի լրագրողներ,

Երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Երևանի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինձ սպասարկող Ազգային ժողովի ծառայողական ավտոմեքենան պարզապես կայանված է եղել նշված փողոցի վրա և վնասվել է կրակոցների հետևանքով:

Ես և վարորդը ավտոմեքենայի մեջ չենք եղել: Միջադեպը ինձ հետ որևէ առնչություն չունի»:

Նշենք, որ երեկոյան Ֆուչիկի փողոցում կրակոցներ էին հնչել։ Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր  հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Կիսվել էջում