15-ամյա տղային դանակահարելու պատճառը զինվորական համազգեստն է եղել. դանակահարողը սեկտա՞նտ է
«Հայկական ժամանակ»-ը գրում է․ Ապրիլի 1-ին պատանիների համար տոնական Սուրբ Զատիկն ավարտվել է դանակահարությամբ:
Ժամը 19։40-ի սահմաններում՝ «Կոնգրես» հյուրանոցային համալիրի դիմաց, Կոմյագուց համադասարանցիների հետ դուրս գալիս, դանակահարվել է 15-ամյա Վան Բաղրամյանին: Վերջինս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել «կրծքային և գոտկային ծակած վերք» ախտորոշմամբ: Նրան դանակահարողին ոստիկանները նույն օրը հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանության բաժին: Մի քանի ժամ անց, սակայն 35-ամյա Արգամ Հ…-ն ազատ է արձակվել:
Դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել. Վանի հետ դեպքի պահին եղել է նրա 13-ամյա քույրը և 7 համադասարանցիները: Մեր զրույցում դանակահարված պատանին պատմեց, որ այդ օրը՝ ապրիլի 1-ին, համադասարանցիների հետ Սուրբ Զատիկը նշելու են գնացել, ժամը 19:00-ի սահմաններում տուն գնալիս են եղել, փորձել են անցնել մայթը, երբ Արգամ Հ.-ն մոտեցել է իրեն ու դանակի երկու հարված հասցրել:
«Հարվածեց թոքի և որովայնի հատվածում: Երկու վայրկյան հետո հասկացա՝ ինչ է կատարվում, արյուն էր գալիս, շրջվեցի, տեսա, որ իր մոտ դանակ կա, փախա դիմացի փողոց, ոտքս սայթաքեց, ես ընկա, հետո տեսա, որ ինքը հետևիցս գալիս էր, որ հաջորդ հարվածը հասցներ, փախա մինչև դիմացի այգին, որտեղ սպասեցի բժիշկներին ու ոստիկաններին»,- պատմեց Վանը: Մեր հարցին ի պատասխան նա ասաց, որ իր հետ գտնվող ընկերները սկզբում կարծել են, թե ապրիլմեկյան կատակ է, սակայն երբ տեսել են փախչող Վանին, հասկացել են, որ իրավիճակը լուրջ է, ոստիկանություն և հիվանդանոց են զանգահարել, իսկ նրանցից մեկն էլ վազել է դանակահարողի հետևից, սակայն չի հասցրել նրան բռնել:
Արդեն հիվանդանոցում, Վանին հաջողվել է պարզել դանակահարողի ինքնությունը: Ըստ այդմ՝ Արգամ Հ.-ն Արագածոտնի մարզի Օշական գյուղից է: «Ոստիկանությունում պարզվեց, որ ինքը համասեռամոլ է, սեկտանտ-հավատացյալ, իր ֆեսյբուքյան էջն էլ ուսումնասիրելիս դա ապացուցվեց»,- ասաց դանակահարված տղան:
Տուժածի ընտանիքին հաջողվել է պարզել, որ Արգամ Հ.-ն Ֆրանսիայում է ապրել, սակայն նրան արտաքսել են Հայաստան: 15-ամյա պատանու հորը՝ Միքայել Բաղրամյանին, զայրացրել է այն հանգամանքը, որ որդուն դանակահարող անձն ազատության մեջ է: «Մենք իրենց անձամբ երբևէ չենք ճանաչել, ուղղակի հետաքրքրվել ենք, որ Օշականից է, Ֆրանսիայից դեպորտ են արել: Ոչ մի տեղ գրանցված չէ: Նախնական տեղեկություններով, դեպորտ են արել մարդ խփելու համար, բայց դրանք տեղեկություններ են, որոնք պետք է ստուգվեն»,- ասաց հայրը:
Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուրում