Գիտեմ, որ քո հոգին հենց հիմա լավ ձեռքերում է․ Իվետա Մուկուչյանի հուզիչ գրառումը
Գիտեմ, որ քո հոգին հենց հիմա լավ ձեռքերում է․ Իվետա Մուկուչյանի հուզիչ գրառումը
Սիրված երգիչ Արա Մարտիրոսյանի մահվան բոթով՝ ցնցված են բոլորը։ Երգչուհի Իվետա Մուկուչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Դժվար է լինել այդքան զգացմունքային, ամեն բան այդքան խորը վերապրել, երբ հատկապես արտիստ ես…
Արան ինձ ստիպում էր մտածել, աղոթել ու այդ թվում՝ տարիներ շարունակ անհանգստանալ իր համար: Պետք է անկեղծանամ, ցավոք, գիտակցում էի, այս օրը գալու է, քանի որ գիտեի՝ ինչքան խորն էր նրա ներաշխարհը:
Ապրումներն ու զգացմունքներն այնքան մեծ են, որ երբեմն միայն մեկ կյանքը բավարար չէ ամբողջ աշխարհը քո ներսում տանելու համար…
…բայց ես չէի պատկերացնում, թե այսչափ կոտրված կլինեմ…
Ես շնորհակալ եմ, որ այս կեղծ աշխարհում նա իմ իսկական ընկերն էր, մեկը, ում կարող էի լիովին վստահել, բեմ կիսել,
ունենալ պահեր, որոնք ոչ ոք չի կարող խլել ինձանից:
R.I.P Արա ջան…դու հեռացար մեզանից քո սիրելի մոր մահվան 40-րդ օրը… Գիտեմ, որ քո հոգին հենց հիմա լավ ձեռքերում է»։