Մամուլ

Թշնամին զորքեր է կուտակում․ սահմանին իրավիճակը լարված է մնում

Թշնամին զորքեր է կուտակում․ սահմանին իրավիճակը լարված է մնում

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հերթական ճեպազրույցը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հաղորդագրությունից:

Ճեպազրույցի ընթացքում ռազմական կցորդներին է ներկայացվել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված օպերատիվ իրավիճակը։ 

Նշվել է, որ վերջին 2 օրերի ընթացքում ադրբեջանական զինուժի կուտակումների պատճառով իրավիճակը շարունակում է լարված մնալ, ուստի ՀՀ զինված ուժերը շարունակում է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել` այն կայունացնելու եւ սադրանքներ թույլ չտալու համար։

Կիսվել