Ժամանց

Ինչպես գտնել G կետը և հասնել օրգազմի

Ինչպես գտնել G կետը և հասնել օրգազմի

G կետը շատ զգայուն վայր է, որը հատուկ էմոցիաներ է առաջացնում։ Այնուամենայնիվ, շատերը դժվարանում են գտնել, իսկ ոմանք չեն հավատում, որ այն գոյություն ունի:

Ի՞նչ է G կետը

G կետը տեղակայված է հեշտոցի վերին պատին՝  5-8սմ խորության վրա: Այս մակերեսը շատ զգայուն է հպումների դեպքում, և հեշտոցային ներթափանցման ժամանակ օգնում է օրգազմի հասնել:

Եթե ցանկանում եք սեռական ակտի ընթացքում զգալ G կետի խթանումը, ապա փորձեք ընտրել դիրքեր, որոնք առավել շատ թույլ կտան կառավարել ձեր շարժումները եւ հասկանալ, թե որ տեսակի եւ ինչ հաճախականությամբ խթանումն է ձեզ համար ամենահաճելին։

Որպեսզի կինը անհամեմատելի հաճույք ստանա, տղամարդը պետք է գտնի, թե որտեղ է գտնվում իր զուգընկերոջ G կետը: Դա պետք է արվի փորձարարական՝ կենտրոնանալով կնոջ ռեակցիայի վրա երկու մատով հեշտոցային պատի առաջի գրգռման ժամանակ։

Եթե ​​կա սեռական գրգռվածություն, ապա կետն ավելի հեշտ կլինի գտնել։ Մատներով այն շոյելով ու սեղմելով՝ կարող եք հասնել ոչ միայն հզոր օրգազմի, որի ժամանակ կինը բառացիորեն կորցնում է վերահսկողությունը իր մարմնի վրա, այլ նաև կանացի սերմնաժայթքման։

G կետի անվանումն առաջացել է գերմանացի մանկաբարձ-գինեկոլոգ Էռնստ Գրաֆենբերգի անվան առաջին տառից, ով առաջին անգամ նկատել է շատ զգայուն գոտիների առկայությունը կնոջ հեշտոցի ճակատային պատին։

սեռական հարաբերություն

Ի՞նչ է օրգազմը

Ի տարբերություն տղամարդկանց՝ կանայք հեշտանքից անմիջապես հետո կարող են հասնել ևս մեկ հեշտանքի՝ առանց որոշակի ժամանակահատված սպասելու: Օրգազմների ամենաշատ քանակը՝ գրանցված բժիշկների կողմից, կազմել է 1 ժամում 134 անգամ:

Երբ դուք ավելի ու ավելի գրգռված եք դառնում, լավանում է արյան հոսքը դեպի սեռական օրգաններ, շնչառությունը ծանրանում է: Օրգազմի ժամանակ ուղեղի ակտիվությունը շատ բարձր է: Բացի այդ, այդ ժամանակ ակտիվանում են գլխուղեղի մակերեսի բջիջները,

Կանանց համար օրգազմը սեռական հաճույքի գագաթնակետն է, որն ուղեկցվում է հեշտոցի մկանների կծկմամբ:

Հնարավոր չէ սովորել օրգազմ ստանալ, եթե չեք ճանաչում ձեզ ու ձեր մարմինը։ Դուք պետք է ինքնաբավարարմամբ զբաղվեք եւ փորձեք ձեզ օրգազմի հասցնել։ Գլխավորը բացահայտեք ձեր էրոգեն գոտիները եւ սովորեք վերահսկել սեքսուալ արձագանքները։

Սիրեք ձեզ ու ձեր մարմինը, ինքնավստահ եղեք։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am

Կիսվել էջում