ՄամուլՏեսանյութ

Տեղի է ունենում Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը (Տեսանյութ)

Տեղի է ունենում Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը (Տեսանյութ)

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի հոգեհանգստի արարողությունը։

Հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, լեգենդար մարմնամարզիկի սաները, ընկերները, հարազատները և բազմաթիվ քաղաքացիներ:

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին 94 տարեկանում մահացել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի, Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Ալբերտ Ազարյանը հաղթել է 1956 և 1960 թվականների Օլիմպիական խաղերում: Նա արժանացել է նաև աշխարհի (1954, 1958), Եվրոպայի (1955), Ասիական խաղերի (1963) չեմպիոնի կոչման: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո զբաղվել է մարզչական և մանկավարժական գործունեությամբ:

Նա նաև ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահը։

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել էր «Ազարյանական խաչ»։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում