Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է զոհի և երեխաների ինքնությունը
Նոր մանրամասներ՝ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է զոհի և երեխաների ինքնությունը
Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հուլիսի 24-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ Nissan-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հովհաննես Հ.-ն։
Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 43-ամյա Էդիտա Ա․-ն տեղում մահացել էր։ Իսկ մյուս ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 8-ամյա Կլարա Գ․-ն և 6-ամյա Դավիթ Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Իսկ վարորդ Հովհաննես Հ․-ն՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։
Երեկ, ժամը 19։10-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կոտայքի բաժին, և հայտնել են, որ Հովհաննես Հ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հուլիսի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս՝ NIssan Teana մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի բետոնե հենապատին։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի, որոնցից 1-ը՝ տղամարդ, 2-ը՝ երեխաներ տեղափոխվել են հիվանդանոցներ։