ՄամուլՏեսանյութ

Թոռներս Արցախից զանգում, ասում են՝ տատի, որ գաս, հետդ ամեն ինչ կբերես

Թոռներս Արցախից զանգում, ասում են՝ տատի, որ գաս, հետդ ամեն ինչ կբերես

«Ես 3 ամիս է Արցախից դուրս եմ եկել »,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց, այս պահին Գորիսում գտնվող, Ալեքսանյան Գայլան։ «Մայրս 91 տարեկան է, ապրում է ՌԴ-ում։

91 թվականից, երբ թուրքերը մեր գյուղերը վերցրին, մայրս փախստական դարձավ, եղբայրս՝ շուտվանից էր ապրում ՌԴ-ում, իսկ հայրս վիրավոր էր։ Երբ վիրավորվեց, եղբայրս իրեն էլ տարավ ՌԴ։

Հայրս այնտեղ մահացավ, իսկ մայրս հիմա ծանր հիվանդ է»,- պատմեց Ալեքսանյանը։ Ալեքսանյանը մոր խնդրանքով է Արցախից դուրս եկել, որ գնա ՌԴ այցելության, որից հետո չի կարողացել Արցախ հետ վերադառնալ։ Տիկին Գայլան երեք երեխա ունի Արցախում։

Նա նշեց, որ երեքն էլ չափահաս են, աշխատում են, բայց վիճակը այս պահին սուղ է։

«Աշխատում են, բայց սնունդ չկա, վատ վիճակում են, ինչպես Արցախի ժողովուրդն է, այնպես էլ իրենք են, մի կերպ ապրում են»,- ասաց նա։ Արցախցի կինն ասաց, որ իրենց մտքով երբեք չի անցել Արցախից դուրս գալ.

«Թոռներս Արցախից զանգում, ասում են՝ տատի՛, որ գաս, հետդ ամեն ինչ կբերես»։

Մանրամասները՝ Oragir.News-ի տեսանյութում

Կիսվել