«Վահե Ղազարյանի երազանքների ոստիկանը»․ Դանիել Իոաննիսյան
«Վահե Ղազարյանի երազանքների ոստիկանը»․ Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վահե Ղազարյանի երազանքների ոստիկանը
Այսօր փողոցում անմեղ մարդ ծեծող կարմիր բերետավոր, շաբաթներ առաջ երեխա ծեծող Դիլիջանի ՔՀԲ-ի պետ, դրանից առաջ` Էրեբունու բաժնում փաստաբաններ ծեծող օպեր-լիազորներ և հարյուրավոր-հազարավոր դեպքեր, որոնց մասին հանրությունը չի իմանում։
Վահե Ղազարյանի պաշտոնավարման այս 5 ամիսները ցույց տվեցին, որ ոչ միայն դեպի լավը ոչինչ չի փոխվել, այլև, հակառակը, դանդաղ ռեգռես է գնում։
Եթե նախկինում գաղափարն այն էր, որ պետք է ունենանք հանրությանը ծառայող ոստիկան, ապա այժմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բերում է իր երազանքների ոստիկանին, որի հեղինակությունը կառուցվում է հանրությունը վախեցնելու վրա։
Ղազարյանի ղեկավարած համակարգում պատժի ու քննադատության արժանանում են միայն պարեկները, որոնք փորձում են հեղինակությունը կառուցել հանրությանը ծառայելու և ոչ վախեցնելու վրա (սա հիմնավորող թվերը վաղը կհրապարակենք)։
Հ.Գ. Հիմա պարզ է, չէ՞, թե ինչու ՀԿ-ները դուրս եկան ոստիկանական բարեփոխումների խորհրդից։ Քանի որ մենք չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը»։