Մամուլ

Մարտունիում հայտնի «Պռուժի Կարենը» հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Մարտունիում հայտնի «Պռուժի Կարենը» հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց․ կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 3-ին, կրակոց է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը գտվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ 44-ամյա Կարեն Պողոսյանն է, ով ձախ ուսի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 22։30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղում գործող «Լե Մարկ» ՍՊԸ-ին պատկանող կահույքի արտադրամասի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել վիրավոր Կ․ Պողոսյանի և նույն գյուղի բնակիչ 41-ամյա Ասքանազ Պողոսյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ինքնաշեն հրազենից կրակոց է արձակել Կ․ Պողոսյանի ուղղությամբ, ապա դիմել փախուստի։

Դեպքի վայրում պարեկները սահմանազատել են տարածքը՝ մինչև որ ժամանել են ոստիկաններն ու քննիչները, և արդեն տեղում հայտնաբերվել են արնանման հետքեր և հանցագործության գործիք՝ հրազենը։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները՝ բաժնի պետ Մոսիկյանի գլխավորությամբ, և դեպքի վյարի զննություն էին կատարում քննիչները։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Մարտունու բաժնի և ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, Ոստկանության Մարտունու բաժնի ստացած օպերատիվ տվյալներով, պարզում են կրակողի ենթադրյալ գտնվելու վայրը և այնտեղ էլ հայտնաբերում են նրան, ապա տեղափոխում Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվում է։

Աղբյուրի տեղեկություններով վիրավորը Մարտունիում հայտնի է «Պռուժի Կարեն» մականվամբ, ով երկար տարիներ գործարարությամբ է զբաղվել Ուկրաինայում, և երբ սկսվել է ուկրաինական պատերազմը, վերադարձել է ծննդավայր։

Կասկածյալն ու վիրավորը հորեղբոր թոռներ են։

Ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նաև Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որի մեջ նույնպես ելեղել են արնանման հետքեր, և ըստ  տեղեկությունների՝ ավտոեքենան պատկանում է վիրավորին, և վերջինս այդ ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։

Կիսվել էջում