Մամուլ

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում․ 75 մեքենաների ղեկին եղել են անչափահասներ

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում․ 75 մեքենաների ղեկին եղել են անչափահասներ

Այս մասին Bavnews.am-ին տեղեկացրեցին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բաժնից։

Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Մայիսի 26-ի ժամը 15.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի ղեկին եղել են անչափահասներ, ընդ որում՝ նրանցից մեկը ոչ սթափ վիճակում էր:

Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումերով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել:

Կիսվել