Ողբերգական դեպք Երեւանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի
Ողբերգական դեպք Երեւանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:
Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: