Մամուլ

Ողբերգական դեպք Երեւանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի

Ողբերգական դեպք Երեւանում. Ծովակալ Իսակովի պողոտային հարակից հողատարածքներից մեկում հայտնաբերվել է 48-ամյա տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության​ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է​ ստացվել, որ Ծովակալ Իսակովի ​ պողոտայի թիվ 23 հասցեի հարակից հողատարածքում դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 48-ամյա​ Էմիլ Վ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ հանկարծամահ է եղել:

txamardu di

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով