Վեհափառը կարևոր հայտարարություն է արել
Վեհափառը կարևոր հայտարարություն է արել
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն խստորեն դատապարտել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դեմ մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները, ինչպես նաև նշել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների միջև եռակողմ համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում:
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուս ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմի ժամանակավոր կառավարիչ Լեոնիդը՝ ամփոփելով Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումը։
«Գարեգին կաթողիկոսն իր կտրուկ բացասական կարծիքն է հայտնել Վեհափառ Հայրապետ Կիրիլի դեմ պատժամիջոցների վերաբերյալ (պատրիարքի նկատմամբ սահմանափակումներ են մտցվել Միացյալ Թագավորության, Կանադայի և Ավստրալիայի կողմից – խմբ.) Հայ առաքելական և ռուս ուղղափառների եկեղեցիների երկարամյա լավ, եղբայրական հարաբերություններն անփոփոխ են», – ասել է մետրոպոլիտ Լեոնիդը:
Նրա խոսքով, Գարեգին Բ-ի հետ բանակցությունների ընթացքում բարձրացվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Հոգևոր առաջնորդները քննարկել են նաև համագործակցության եռակողմ ձևաչափը. պատրիարք Կիրիլը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Շեյխուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ավելի վաղ բազմիցս հանդիպել են։
Երեք երկրների հոգեւոր առաջնորդները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ղարաբաղյան կարգավորման հարցը։
«Եռակողմ համագործակցությունը նպաստում է երկրների և ժողովուրդների միջև փոխադարձ հարգալից հարաբերությունների հաստատմանը»,- նշել է մետրոպոլիտ Լեոնիդը։
Նա խոստովանել է, որ իրավիճակը այս ոլորտում «հեռու է կատարյալ լինելուց» և հավելել, որ «Ռուս ուղղափառ եկեղեցին ձեռնարկում է բոլոր միջոցները և գործադրում է բոլոր ջանքերը՝ ուղղված խաղաղության գործընթացին»։