Մամուլ

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի․ սպասվում են տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մարտի 16-ին, 19-20-ը շրջանների զգալի մասում, 17-18-ն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքում՝ մարտի 15-ի ցերեկը, 17-18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը, 19-20-ին սպասվում է անձրև։ Մարտի 17-ի ցերեկը, 18-ին հնարավոր է կարճատև անձրև:

Հանրապետության տարածքում` մարտի 15-ի ցերեկը, 17-18-ին առանձին շրջաններում, 16-ին, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևելյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 15-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 16-ի ցերեկը, բացառությամբ Լոռիի և Տավուշի, կնվազի 5-7 աստիճանով:

Կիսվել նյութով