ԺամանցՇոու-բիզնեսՏեսանյութ

«Future Lover»․ Բրյունետի եվրատեսիլյան երգի պրեմիերան

«Future Lover»․ Բրյունետի եվրատեսիլյան երգի պրեմիերան

Հրապարակվել է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է «Future Lover»։

Երգի հեղինակն երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

««Future Lover»-ն անհասցե նամակ է բանաստեղծական շնչով: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։

Երգն նրա մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով