ՄամուլՏեսանյութ

Ով է բնակարանային գողության ժամանակ բռնված պարեկային ծառայողը (Տեսանյութ)

Ով է բնակարանային գողության ժամանակ բռնված պարեկային ծառայողը (Տեսանյութ)

Այս գիշեր Շիրակի մարզի պարեկային ծառայության սպան՝ կապիտան Ռաֆիկ Հայրապետյանը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բնակարանային գողության ժամանակ բռնվել է ու ծեծի ենթարկվել։

Բնակիչները կարողացել են կանխել նրա ներխուժումը եւ այնպես են ծեծել պարեկին, որ նա հայտնվել է հիվանդանոցում։ Տեղեկություններ կան, որ նրանք 2-րդ հարկից ցած են նետել պարեկին։ 

Ռաֆիկ Հայրապետյանը Շիրակի մարզի գումարտակի առաջին դասակի սպա է։ Մոտ մեկ տարի է՝ պարեկային ծառայությունում է աշխատում։

Դեպքի առթիվ ստացված նյութերն ուղարկվել են Քննչական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում

Կիսվել