Մամուլ

Ավտովթար Էջմիածին քաղաքում. անչափահաս քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Էջմիածին քաղաքում. անչափահաս քույր ու եղբայր տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 15:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Խորենացի փողոցում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 31-ամյա Ռաֆիկ Ֆ.-ի վարած ВАЗ-2121 մակնիշի և 38-ամյա Խաչիկ Ե.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ 6-ամյա Հովհաննես Ե.-ն և 11-ամյա Սոնա Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

ejmiacin avtovtar

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանը:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել վարույթ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ բախվելով մսամթերքի առևտրով զբաղվող քաղաքացուն պատկանող խանութի դռանն ու պատին:

Կիսվել էջում