Մամուլ

Երևանում 26-ամյա վարորդը BMW X5-ով ​վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Երևանում 26-ամյա վարորդը BMW X5-ով ​վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մարտի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երեւանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Դավիթ Օ.-ն իր վարած BMW X 5 մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 70-ամյա Ժանետա Խ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը Մասիսի շտապօգնության ավտոմեքենայի մեջ մահացել է:

Այդ պահին նշված վայրով Մասիսի շտապօգնությունը անցնելիս է եղել, եւ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել եւ տեղափոխելով շտապօգնության ավտոմեքենայի մեջ, արձանագրել են հետիոտնի մահը:

Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երեւանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Կիսվել էջում