«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․ Արսեն Լևոնյան
«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»․ Արսեն Լևոնյան
Դերասան Արսեն Լևոնյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլում հրապարակված իր մասնակցությամբ միջադեպին։
«Բարև Ձեզ, իմ սիրելի՛ ժողովուրդ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ խաղաղ, անամպ երկինք, պատերազմներից հեռու լինենք և սիրով միշտ լի:
Քիչ առաջ տեղեկացա և ծիծաղով վերաբերվեցի իմ մասին տարածված կեղծ լուրերին:
Ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին ես քաղաքից դուրս եմ ընտանիքիս և ընկերներիս հետ, Փառք Աստծո ամեն բան լավ է ինձ հետ: Օգտվելով Մարկ Տվենի խոսքերից միայն կասեմ, որ «լուրերը իմ մահվան մասին խիստ չափազանցված են»:
Սիրով՝ Ձեր Արսեն Լևոնյան»: