Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել կենդանիների խանութում, մեծ թվով կենդանիներ ու թռչուններ ծխահարվել ու սատկել են

Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել կենդանիների խանութում, մեծ թվով կենդանիներ ու թռչուններ ծխահարվել ու սատկել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 09։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ճառագայթային փողոցի բարձրահարկ շենքի 1-ին հարկում գտնվող կենդանիների խանութում ծուխ է նկատվում։

hrdeh

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջները խանութի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա՝ մարել այն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ։

kendanineri

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Գրիգոր Գետիկյանն ու կրտեսեր պարեկ Վարդան Բարսեղյանը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ, հավանաբար, կրակն առաջացել է խանութում տեղադրված սառնարանից՝ էլեկտրականության տատանման հետևանքով, և կրակի ու ծխի հետևանքով սատկել են խանութում գտնվող կենդանիներն ու թռչունները։

Կիսվել նյութով