Մամուլ

Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին

Ինչ իրավիճակ է այս պահին հայ-ադրբեջանական սահմանին

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ երեկ՝ սեպտեմբերի ժամը 20:00-ից հետո կրակը բոլոր ուղղություներով գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել:

Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

zinvorner kut

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ:

Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ և ավելի քան 100 վիրավոր, վիրավորներից վեցը քաղաքացիական անձինք են։

Կիսվել