ՄամուլՏեսանյութ

ԱԺ-ում իրավիճակը լարվեց. ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը հաշիվ է պարզում ընդդիմադիր պատգամավորների հետ (Տեսանյութ)

ԱԺ-ում իրավիճակը լարվեց. ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը հաշիվ է պարզում ընդդիմադիր պատգամավորների հետ (Տեսանյութ)

Ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը լարվեց, խորհրդարանի փոխխոսնակը հայտարարեց 20 րոպե ընդմիջում:

Նա իր ելույթում նշեց, որ իշխանության քաղաքականության ամբողջական փլուզումն է, որ բերել է այս ավերին. «Մարդիկ անօգնական ելքեր են փնտրում: Գիտակցեք, որ պետականության կործանման վտանգի առաջ ենք: Երեկ Ստեփանակերտում հազարավոր մարդիկ նույն ժամին հավաքված էին, էլի ինքնաբուխ:

Այդ մարդիկ իրենք դավաճանված, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետեւ լսել էին, որ ԱԺ այս ամբիոնից իրենց մասին խոսող չկա: Հասկացեք, կանգ առեք: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե ինքը մի թուղթ ստորագրի մարդիկ իրեն կարող են ասել դավաճան:

larvac iravichak aj

Մի պահ մտածեք, որ այդ պիտակն ամեն մեկիդ կպնելու է»,-ասաց նա, որից հետո դահլիճից սկսեցին բղավել ու արձագանքելն նրան:

Նրա ելույթից հետո դահլիճում իրավիճակը լարվեց: Քրիստիե Պողոսյանը հաշիվ էր պահանջում Գեղամ Մանուկյանից, սակայն չէր լսվում, թե ինչ է ասում:

Հակոբ Արշակյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, եւ փորձում էր դահլիճից դուրս ուղեկցել Գեղամ Մանուկյանին եւ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Տեսանյութը ստորև

Share