ՄամուլՏեսանյութ

Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության. Փաշինյան

Ես իմ վրա վերցրել եմ պատասխանատվություն՝ գնալու ծանր որոշումների՝ հանուն խաղաղության։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք այդ որոշումներին պիտի գնանք երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրենք չեն կարող ստորագրել խաղաղության պայմանագիր, որից 6 ամիս հետո պատերազմ սկսվի։

nikol pashinyannn

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։

Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։

Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասաց նա։

Տեսանյութը ստորև

Կիսվել