Գյումրիում ոստիկանությունը մեզ տուգանել է. Հրաչյա Սարգսյան
Գյումրիում ոստիկանությունը մեզ տուգանել է. Հրաչյա Սարգսյան
Գյումրիում ոստիկանությունը մեզ տուգանել է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման հետ պրոբլեմ ունեք, չգիտեմ, որ մեքենան է, ոստիկանությունը տուգանել է։ Հասկացեք, թե ինչու է այդպես լինում, որ չենք անում։
Գյումրիում ասացին, որ աշխատանքներ տանում են, և մեզ տուգանել են, Երևանում չգիտեմ»,–ասաց քաղաքապետը։
Նա հանձնարարեց, որ յուրաքանչյուր շաբաթ զեկուցեն, թե քանի մեքենա է տուգանվել տեխզննումների հետ կապված: Պատասխանատուները նշեցին, որ նաև օրենսդրական խնդիր կա, իրավաբանական վարչության հետ կաշխատեն և նախագիծ կներկայացնեն Կառավարությանը։
Տեսանյութը ստորև