ԱշխարհՏեսանյութ

Ատրակցիոնը ցած է ընկել 15 մետր բարձրությունից․ 16 մարդ հոսպիտալացվել է (Տեսանյութ)

Ատրակցիոնը ցած է ընկել 15 մետր բարձրությունից․ 16 մարդ հոսպիտալացվել է (Տեսանյութ)

Հնդկաստանում 15 մետր բարձրությունից վայր է ընկել մարդկանցով ատրակցիոնը։

Համացանցում տեսանյութ է տարածվել՝ ինչպես է պոկվում և 15 մետր բարձրությունից ընկնում «Պտտվող անիվ» կարուսելը: Տուժել է մոտ 16 մարդ, որոնցից 3-ը՝ երեխաներ:

Վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ մարդիկ։ Նրանցից 16-ը հոսպիտալացվել է։ Զոհերի մասին տեղեկություն չկա։

hndkastan karusel

Դեպքի վայր են ժամանել տեղի վարչակազմն ու ոստիկանությունը։ Ոստիկանությունն արդեն հետաքննություն է սկսել դեպքի առնչությամբ։

Մարդիկ ասում են, որ սա մեծ անփութություն է։ Նրանք ասում են, որ եթե ատրակցիոնից օգտվելիս ձեռնարկվեին անվտանգության անհրաժեշտ միջոցներ, ապա հնարավոր կլիներ խուսափել դժբախտությունից։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով