Խոշոր ավտովթար՝ Դավթաշենի կամրջի վրա․ բախվել են «յաշիկը», Toyota Corolla-ն, Kia Sorento-ն, Opel-ը․ կան վիրավորներ
Խոշոր ավտովթար՝ Դավթաշենի կամրջի վրա․ բախվել են «յաշիկը», Toyota Corolla-ն, Kia Sorento-ն, Opel-ը․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սետեմբերի 1-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Դավթաշենի կամրջի սկզբնամասում բախվել են Mercedes G, Kia Sorento, Toyota Corolla, Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը։ Բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել է, իսկ Toyota-ն՝ գլխիվայր շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ; Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել 2 ավտոմեքենաների գազաբալոնները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Լիաննա Ղազարյանը, պարեկ Մեսրոպ Կարապետյանը և 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Վահրամ Նավոյանը։ Խցանումը կամրջի վրա անցնում է մի քանի կիլոմետրից։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի, ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա. Համզոյանի կողմից վարույթ է նախաձեռնվել։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։