ՄամուլՏեսանյութ

«Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել»․ Աղավնոյի բնակիչը վառում է տունը (Տեսանյութ)

«Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել»․ Աղավնոյի բնակիչը վառում է տունը (Տեսանյութ)

«Թուրքին տալու ոչ մի բան չունեմ։ Ես էս հողի համար ախպեր եմ կորցրել»,- ասում է տղամարդն ու այրում տունը։

«Ես բոլորի մոտ էլ ասել եմ՝ ուզում են թող փոխհատուցում էդ տասը միլիոնը չտան, ինձ դա պետք չէ, ինձ պետք է իմ սրբությունը, որ էս տանն իմ կինն է քնել, ես եմ քնել, իմ էրեխեքը, թուրքը չքնի: Ասում են՝ թուրքը վառած տունը հարամ է համարում, չի մտնում, ես էլ վառել եմ, որ թուրքն իմ օջախ չմտնի:

Հիմա ուզում են՝ թող տասը-քսան տարի էլ դատեն, ես վառել եմ, որ գնամ հոգիս հանգիստ քնեմ»,- նշում է նա։

axavno bnakich tun

Օգոստոսի 5-ին, հիշեցնենք, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը  հանդիպել էր Քաշաթաղի շրջանի բնակիչների հետ։

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին Խանումյանը քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հունիսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տեսանյութը՝ ստորև

Կիսվել