Անթերի տորթ, որը պարզապես թխել պետք չէ. շոկոլադ, խտացրած կաթ՝ հրաշալի արդյունքը երաշխավորված է
Անթերի տորթ, որը պարզապես թխել պետք չէ. շոկոլադ, խտացրած կաթ՝ հրաշալի արդյունքը երաշխավորված է
Ներկայացնում ենք շատ համեղ և գեղեցիկ շոկոլադե տորթ առանց ալյուրի, խմորի, ձվի:
Սերուցքը պետք է բավականաչափ յուղոտ լինի, շոկոլադը՝ դառը:
Բաղադրիչները հիմքի համար՝
250 գ. բիսկվիթային բլիթներ
200 գ. դառը շոկոլադ
1/2 բաժակ եփած խտացրած կաթ
1/2 բաժակ սերուցք (38% յուղայնությամբ)
Բաղադրիչները մուսի համար՝
500 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
1 փաթեթ (80 գ.) լուծվող վանիլային պուդինգ
2 ճ. գ. եփած խտացրած կաթ
Բաղադրիչները գլազուրի համար՝
150 գ. դառը շոկոլադ
150 մլ սերուցք (38% յուղայնությամբ)
50 գ. կարագ
Տորթի պատրաստումը՝
1. Կաթսայի մեջ խառնիր շոկոլադը, կարագը, եփած խտացրած կաթը և սերուցքը: Դիր կրակի վրա, մշտապես խառնիր մինչև համասեռ զանգված ստացվի:
Կաթսան կրակի վրայից վերցրու, մի քիչ սառած շոկոլադե զանգվածին ավելացրու ոչ շատ մանրացված բլիթները:
2. 24 սմ տրամագծով հանվող ձևամանի հատակին պերգամենտ դիր:
Բլիթներով շոկոլադե զանգվածը լցրու ձևամանի մեջ և հարթեցրու:
3. Խտացրած կաթով մուս պատրաստիր՝ խառնիր, հարիր սերուցքը և լուծվող պուդինգը: Վերջում խտացրած կաթ ավելացրու:
4. Մուսը լցրու հիմքի վրա, հարթեցրու: Տորթը մեկ ժամով սառցարանը դիր:
5. Գլազուրի համար հալեցու շոկոլադը և կարագը, ավելացրու սերուցքը, խառնելով հասցրու համասեռ վիճակի: Սառեցրու մինչև սենյակային ջերմաստիճան և լցրու մուսի վրա: Այն դրեք սառնարան:
Բարի ախորժակ