Օգտակար

Մազերի աճը կանգնեցնել չի լինի. լավագույն շամպունի պատրաստման բաղադրատոմսը

Մազերի աճը կանգնեցնել չի լինի. լավագույն շամպունի պատրաստման բաղադրատոմսը։ Ներկայացնում ենք լավագույն շամպունի բաղադրատոմս մազերի աճի համար:

Շամպունի պատրաստման համար պետք է սոդա և ջուր: Խառնիր 1:3 հարաբերակցությամբ: Շամպունի քանակը կարգավորիր մազերիդ երկարությանը համապատասխան: Եթե մազերդ երկար են, վերցրու 2-3 ճ/գ սոդա:

Սոդան կարելի է լուծել ցանկացած ջերմաստիճանի ջրում: Շամպունին կարելի է տարբեր եթերայուղեր ավելացնել: Օրինակ՝ մազերի աճն արագացնելու համար կարելի է շամպունին լավանդայի, խնկունու կամ երիցուկի յուղ ավելացնել:

Դրանք բոլորը շատ օգտակար հատկություններ ունեն: Միայն թե նախքան յուղը շամպունի մեջ ավելացնելը այն խառնիր սոդային:

Շամպունը պատրաստ է:

Այն քսիր խոնավ մազերիդ՝ արմատներից մինչև ծայրերը: Թող մի քանի րոպե, հետո լվա տաք ջրով: Դրանից հետո ավելի լավ է՝ մազերդ լվա քացախով և ջրով պատրաստված լուծույթով:

Ավելի լավ է՝ խնձորի կամ գինու քացախ օգտագործել: Լուծույթը պատրաստվում է 1:4 հարաբերակցությամբ: Այդ լուծույթով ողողիր մազերդ, հետո լվա տաք ջրով:

Շամպունի օգտագործման հակացուցումներ՝

1. Եթե գլխամաշկի վրա վնասված է

2. Եթե մազերը շատ փխրուն և չոր են:

3. Եթե վերջերս քիմիական գանգրացում կամ ներկում է արվել:

4. Բաղադրիչների անհատական անտանելիության դեպքում:

5. Սրտի և անոթների հիվանդությունների դեպքում:

6. Մաշկային  հիվանդությունների դեպքում:

Այս միջոցով փոխարինիր շամպունդ, շուտով արդյունքը կնկատես: Մազերն առողջ տեսք կստանան, կխտանան, ավելի արագ կաճեն:

Կիսվել նյութով