Պատրաստում ենք շատ համեղ և հյութեղ հավի մսով ռուլետներ․ Տեսանյութ
Պատրաստում ենք շատ համեղ և հյութեղ հավի մսով ռուլետներ
Ներկայացնում ենք շատ համեղ և հյութեղ հավի մսով ռուլետներ ձվի միջուկով:
Բաղարիչները՝
Հավի ֆիլե՝ 600 գ
Ձու՝ 3 հատ
Սոխ՝ 2 հատ
Կոշտ պանիր՝ 70 գ
Կանաչի՝ 0,5 կապ
Աղ՝ ըստ ճաշակի
Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
Թթվասեր՝ 200 գ
Կիտրոնի հյութ՝ 1 թ/գ
Մսով ռուլետ պատրաստումը՝
1. Միջուկի համար ձվերը պինդ խաշեք, սառեցրեք, մաքրեք կեղևը, մանր քառակուսիների կտրտեք: Ավելացրեք մանրացված կանաչին, քերած պանիրը, կիտրոնի հյութը, մեկական պտղունց աղ և պղպեղ: Արևածաղկի ձեթով տապակեք մանրացված սոխը և ավելացրեք ձվերին, լավ խառնեք:
2. Հավի ֆիլեն շերտերի բաժանեք, մի քիչ ծեծեք թաղանթի տակ: Աղ, պղպեղ արեք:
3. Ծեծած ֆիլեի յուրաքանչյուր շերտի վրա 1 գդալ միջուկ լցրեք: Միսը ռուլետի պես փաթաթեք, ամրացրեք ատամի փայտիկով կամ թելով: Դրեք կարագով պատված ձևամանի մեջ:
Ռուլետների վրա թթվասեր քսեք: Ռուլետները դրեք ջեռոցը 15 րոպեով 170 աստիճանի պայմաններում: